Ֆրանսիական TF1 հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Արեւմուտքը մի շարք սխալներ է թույլ տվել Ռուսաստանի հետ հարաբերություններում՝ ներառյալ Ուկրաինային ՆԱՏՕ ընդունելու խոստումը։ Բորելը նշել է, որ մի շարք սխալների հետեւանքով բաց է թողնվել Ռուսաստանի եւ Արեւմուտքի հաշտեցման պատեհությունը:
«Կան բաներ, որոնք ավելի լավ կարող էինք անել, որ առաջարկել ենք ու ի վիճակի չենք եղել իրականացնելու, ինչպես, օրինակ՝ Ուկրաինան ու Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ դարձնելու խոստումը…»,- ասել է Եվրամիության դիվանագիտության ղեկավարը: Բորելն ընդգծել է, որ սխալն անիրականանալի խոստումներ տալն էր։