Ճապոնիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ պաշտոնական Տոկիոն միջազգային խաղաղությանն ու անվտանգությանն աջակցելու նպատակով պատժամիջոցներ կսահմանի Բելառուսի երեք բանկերի նկատմամբ:
Տվյալ միջոցները տարածվում են երեք բանկերի՝ «Բելագրոպրոմբանկ»-ի, «Դաբրաբիտ» բանկի եւ Բելառուսի Հանրապետության Զարգացման բանկի վրա: Պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն 2022-ի ապրիլի 10-ին: Բելառուսն Արեւմուտքի նոր պատժամիջոցների օբյեկտ է դարձել Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության սկսվելուց հետո:
Սահմանափակումների են ենթարկվել երկրի զինվորական ղեկավարությունը եւ Անվտանգության խորհրդի ղեկավար Ալեքսանդր Վոլֆովիչը:
Մի շարք արտասահմանյան ընկերություններ որոշում են ընդունել դադարեցնելու իրենց գործունեությունը Բելառուսում և Ռուսաստանում, եւ բելառուսական երեք բանկեր կանջատվեն SWIFT համակարգից: Ընդ որում՝ Լուկաշենկոն բազմիցս հայտարարել է, որ բելառուսցի զինվորականները Ուկրաինայի գործողությանը չեն մասնակցում եւ չեն մասնակցելու։