Նորվեգիայի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը Ռուսաստանի Հյուսիսային նավատորմի հրամանատարությանը տեղեկացրել է Նորվեգիայի Թագավորության եւ ՆԱՏՕ-ի անդամ մի շարք այլ երկրների զինված ուժերի առաջիկա զորավարժությունների նախնական ծրագրի մասին:
Զորավարժությունները, որոնց կմասնակցեն Հյուսիսատլանտյան դաշինքի 28 անդամ պետություններից եւ դաշինքի գործընկերներից շուրջ 40 հազար մարդ, կանցկացվեն 2022-ի մարտ-ապրիլ ամիսներին:
Բացի դրանից, Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ մարտի 20-25-ը հանրապետության տարածքում կանցկացվեն Վրաստան-ՆԱՏՕ հրամանատարաշտաբային զորավարժություններ: