Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալներով եվրոպական երկրներում զինամթերքի ներկրումը 2017-2021 թվականներին 19 տոկոսով ավելացել է 2012-2016 թվականների համեմատ։ Հետազոտության համաձայն՝ Եվրոպային բաժին է ընկնում զենքի համաշխարհային մատակարարումների 13 տոկոսը։
Եվրոպայում զենքի խոշորագույն ներմուծողներն են եղել Մեծ Բրիտանիան, Նորվեգիան եւ Նիդերլանդները։
Ակնկալվում է, որ առաջիկա տասնամյակում եվրոպական մյուս երկրները եւս զգալիորեն կավելացնեն իրենց սպառազինությունների ներկրումը, քանի որ արդեն խոշոր պատվերներ կան հիմնական սպառազինությունների, մասնավորապես ԱՄՆ-ից մարտական ինքնաթիռների համար:
Հակսռակ 2017-2021 թվականների ընթացքում Ուկրաինայի արեւելքում զինված հակամարտությանը՝ հիմնական սպառազինությունների ներկրումն այնտեղ այդ ժամանակահատվածում շատ սահմանափակ է եղել:
Ըստ հետազոտության՝ եվրոպական պետությունների մեծամասնության եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների լուրջ վատթարացումը դարձել է սպառազինությունների եվրոպական ներմուծման աճի կարեւոր շարժիչ ուժը։ Դա առանձնապես կարեւորվում է այն պետությունների համար, որոնք չեն կարող սեփական բոլոր պահանջները բավարարել երկրի ներսում զենքի արդյունաբերության հաշվին: