Արցախի Անվտանգության խորհրդի գրասենյակից հայտնել են, որ տեղեկատվական դաշտում հակառակորդը շարունակում է կեղծ լուրերի տարածումը՝ նպատակ ունենալով խուճապ առաջացնել Արցախի ազգաբնակչության շրջանում:
«Տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակն իրականացնում է իր առջեւ դրված խնդիրները՝ համաձայն նախօրոք հաստատված պլանների։
Պաշտպանության բանակն ուշադիր հետեւում է ադրբեջանական կողմի բոլոր շարժերին, եւ շփման գծի ողջ երկայնքով կուտակումների մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը:
Կրկին հորդորում ենք հանրությանը՝ զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց եւ հետեւել միայն պաշտոնական լրատվությանը»,- ասված է հաղորդագրությունում: