Ըստ իրանական «ԻՐՆԱ» գործակալության՝ Իրանի մշակութային ժառանգության, զբոոսաշրջության եւ ժողովրդական արհեստների փոխնախարար Պույա Մահմուդիանը հայտնել է այս տարվա մայիսին «Սպահան -1400» Արհեստների միջազգային ցուցահանդեսի բացման մտադրության մասին:
Փոխնախարարը նշել է, որ ցուցահանդեսի նպատակը իրանական արհեստների ճշմարիտ եւ խոր նկարագրի նույնականացումն ու ստեղծումն է, ինչպես նաեւ իրանցի եւ այլ երկրների նկարիչների փոխազդեցության հաստատումը:
«Իրանն ունի ժողովրդական արհեստների 295 տարատեսակ»,- ասել է փոխնխարարն ու նշել արհեստների դերի կարեւորությունն Իրանի դիվանագիտական մշակույթում: