«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնել են, որ մարտի 14-ին՝ 14։50-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը, Գնդեվազ-Ջերմուկ եւ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար։
Սիսիանի տարածաշրջանի Գորայք-Զանգեր ճանապարհահատվածում առաջացել է տրանսպորտային միջոցների խցանում, ինչի պատճառով ճանապարհային ոստիկանության հետ համատեղ Ջերմուկի խաչմերուկից մինչեւ Սիսիան ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար։
Բքի եւ ցածր տեսանելիության պատճառով Սարավանի լեռնանցքը փակ է կցորդով փոխադրամիջոցների համար, մարդատար փոխադրամիջոցների համար դժվարանցանելի է։
Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդով տփոխադրամիջոցների համար։
Դիլիջանի եւ Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տփոխադրամիջոցների համար։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման եւ աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական եւ հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: