Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս ՀՀ ԱԳՆ-ի, պատասխանել է Ադրբեջանի առաջարկներին:
«ՄԱԿ-ի կանոնադրության, Քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի եւ Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար ՀՀ–ն դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը»,– ասված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։