Վրաստանի իշխանությունները փետրվարի մեկից կվերականգնեն կանոնավոր ավիահաղորդակցությունը՝ թույլատրելով երկիր մուտք գործել բոլոր այն օտարերկրացիներին, որոնք պատվաստվել են կորնավիրուսի դեմ՝ ցանկացած պատվաստանյութով:
Հունվարի 29-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել է Վրաստանի Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Նաթիա Տուռնավան։
Վրաստան մտնելու համար ընդամենը պետք է ունենալ պատվաստումը հավաստող փաստաթուղթ։