Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Միխայիլ Պոդոլյակը թվիթերյան գրառման մեջ նշել է, որ ռուս-ուկրաինական բանակցություններում լրացուցիչ աշխատանքի եւ առանձին հստակեցումների համար սահմանված տեխնիկական դադարը կտեւի մինչեւ վաղը՝ մարտի 15-ը: Նա հավելել է, որ բանակցությունները շարունակվում են:
Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների միջեւ մարտի 14-ի բանակցությունները առցանց ձեւաչափով էին: Մարտի 12-ին Պոդոլյակը հայտարարել էր, որ բանակցային գործընթացում ստեղծվել են հատուկ աշխատանքային ենթախմբեր: