Արցախյան վերջին պատերազմի մի խումբ մասնակիցներ բողոքի ակցիա են կազմակերպել Պաշտպանության նախարարության շենքի դիմաց` պահանջելով իրենց հասանելիք գումարը, որը պետությունը մինչ օրս չի վճարել։
«Հիմա մեզ պետք է մոտենա այդ հարցերով հանձնաժողովի նախագահԱրա Առաքելյանը եւ պարզաբանում տա: Ոչ մեկը մեզ հետ այդ հարցով չի կապվել, ոչ մեկը պատասխան չի տվել»,- ասել է բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը: