ՌԴ Պետդումայի փոխնախագահ, ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Պյոտր Տոլստոյը ասել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի Դաշնության դուրս գալու մասին նամակը հանձնել է կազմակերպության գլխավոր քարտուղարին: Տոլստոյը հավելել է, որ Ռուսաստանը սեփական կամքով է դուրս գալիս Եվրախորհրդից:
«Դա կշռադատված եւ մտածված որոշում է»,- ասել է Տոլստոյը:
Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին էլ իր հերթին հայտարարել է, որ Եվրախորհրդից դուրս գալով՝ Ռուսաստանը կչեղարկի Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Բայց նաեւ հավելել է, որ չնայած դրան՝ ռուսաստանցիների բոլոր իրավունքները երաշխավորված կլինեն անպայմանորեն: