Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ մարտի 16-ին նախատեսված է ԱՄՆ Կոնգրեսում իր հեռավար ելույթը: Ուկրաինայի նախագահն իր ելույթը կարեւոր իրադարձություն է անվանել: Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին` 13,6 միլիարդ դոլարի հումանիտար, ռազմական ու տնտեսական աջակցություն ցուցաբերելու համար:
Ուկրաինայի նախագահը ծրագրում է տեսակապով ելույթ ունենալ նաեւ Ճապոնիայի խորհրդարանի առաջ: Նա հայտնել է, որ Կիեւի ու Մոսկվայի դիրքորոշումները բանակցությունների ընթացքում սկսել են ավելի իրատեսորեն հնչել:
ԱՄՆ Սենատի մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը եւ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին օրենսդիրներին ուղղված համատեղ նամակում հայտարարել են, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտի 16-ին հեռավար ուղերձով հանդես կգա ԱՄՆ Կոնգրեսում։