ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը «Կոմերսանտ» պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ Միացյալ Նահանգները կսատարի այն որոշումներին, որոնք Ուկրաինան կընդունի՝ ներառյալ հնարավոր չեզոք կարգավիճակը։
«Այս ճգնաժամի հենց սկզբից ասում էինք, որ ոչինչ չենք որոշի Ուկրաինայի հարցով առանց Ուկրաինայի: Նման դիրքորոշումը վերաբերում է նաեւ Եվրոպային ու ՆԱՏՕ-ին: Այնպես որ, ընտրությունը Ուկրաինայի ժողովրդինն է: Մենք սատարում ենք նրանց ընդունած որոշումները»,- ասել է Շերմանը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ ուկրաինացիներին ուղղված իր հերթական ուղերձի ժամանակ հայտարարել էր, որ պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկելու Ուկրաինայի չեզոք կարգավիճակը։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին ասել է, որ ուկրաինական իշխանությունների այդ հայտարարությունը Կրեմլի ուշադրության կենտրոնում է: Միաժամանակ նա նշել է, որ այս պահին ոչինչ չի կարող ասել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ հնարովոր շփումների վերաբերյալ։