Մարտի 16-ին Թուրքիայի նախագահ Էրդողանն Անկարայում ընդունելու է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը։ Հանդիպման ընթացքում քննարկվելու են Ուկրաինա-Ռուսաստան հակամարտության շուրջ վերջին զարգացումները։
«Թուրքիան շարունակուոմ է ինտենսիվացնել մաքոքային դիվանագիտությունը հանուն խաղաղության» վերնագրված կարճ լուրում նշվում է, որ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջեւ սկսված պատերազմի առաջին իսկ օրվանից Թուրքիայի նախագահը հանդիպումներ ու հեռախոսազանգեր է ունեցել ավելի քան 20 պետությունների ղեկավարների հետ։
Փետրվարի 24-ից ի վեր Թուրքիան մեծ ջանքեր է գործադրում տարածաշրջանում խաղաղության հաստատման ու պատերազմի դադարեցման նպատակով, նշում է գործակալությունը։