ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնել են, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը մարտի 16-ին աշխատանքային այցով կգտնվի Փարիզում, որտեղ կմասնակցի Ֆրանկոֆոնիայի 40-րդ նախարարական համաժողովին:
Նախօրեին Արարատ Միրզոյանը հարցազրույց էր տվել թուրքական «Անադոլու» գործակալությանը, որում անդրադառնալով հայ-թուրքական կարգավորման գործընթացի վերաբերյալ հայ հասարակության մոտեցմանը՝ նշել է, որ ընդհանուր առմամբ Հայաստանի բնակչությունը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ:
«Իհարկե, ե՛ւ հայկական, ե՛ւ թուրքական հասարակություններում կան խմբեր, որոնք թերահավատորեն են վերաբերվում այս գործընթացին։ Նախարար Չավուշօղլուի հետ իմ հանդիպման ընթացքում մենք կարծիքներ ենք փոխանակել որոշակի զգայուն կետերի վերաբերյալ, եւ ես հույս ունեմ, որ դրանք հաշվի կառնվեն»,- ընդգծել էր ՀՀ արտգործնախարարը։