Արցախի տեղեկատվական շտաբից հայտնել են, որ մարտի 8-ից ի վեր ՀՀ Կառավարության եւ ռուս խաղաղապահների աջակցությամբ ընթացող բանակցությունների շնորհիվ ադրբեջանական կողմը մարտի 16-ին սկսել է վնասված գազատար խողովակի վերանորոգման աշխատանքները:
Պայմանավորվածության համաձայն՝ գազամատակարարումը կարճ ժամկետում կվերականգնվի։ Արցախի իշխանությունները, ըստ շտաբի հաղորդագրության, գործադրում են բոլոր ջանքերը, որ դա տեղի ունենա ժամ առաջ:
Միեւնույն ժամանակ, Արցախի տեղեկատվական շտաբից բաժանորդներին հորդորել են պահպանել զգոնություն եւ համոզվել, որ գազամատակարարման վերականգնման պահին գազի արտահոսք ու արտակարգ պատահար տեղի չունենա: