Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իրենց առաջին հեռախոսազրույցում արձանագրել են, որ երկու երկրների միջեւ շատ խոր տարաձայնություններ կան, որոնք հարթելու համար անհրաժեշտ է արդյունավետ երկխոսություն ծավալել:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ զրույցի տոնայնության մեջ «գործնականություն եւ պրագմատիզմ է եղել»:
ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի միջեւ տարաձայնություններից մեկը՝ Ուկրաինայում իրավիճակը, գնահատելիս Պեսկովն օգտագործել է «ներուկրաինական կարգավորում» եզրույթը, մինչդեռ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին այն որակել էր «Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի շարունակվող ագրեսիա»:
«Դա ԱՄՆ-ի դիրքորոշումն է, որի հետ մենք բացարձակապես համամիտ չենք»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը: