Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ քննարկել է Աղդամի շրջանում օրերս աշխատանքը մեկնարկած Կրակի դադարեցման վերահսկման ռուս-թուրքական կենտրոնին առնչվող հարցեր:
Պուտինն ու Ալիեւը հույս են հայտնել, որ կենտրոնի աշխատանքը կնպաստի Լեռնային Ղարաբաղում (Արցախում) իրավիճակի կայունացմանն ու անցյալ տարվա նոյեմբերի 10-ի եռակողմ պայմանավորվածությունների պահպանմանը: Նրանք նաեւ ընդգծել են փոխվարչապետների՝ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման կարեւորությունը:
Ադրբեջանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի պատվիրակություններն այցելել են մոնիտորինգի կենտրոն: