ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուս զինվորականներն ու դիվանագետները ապացույցներ են հավաքում Ուկրաինայի ղեկավարության գործած ռազմական հանցագործությունների վերաբերյալ:
Նա ընդգծել է, որ Արեւմուտքն Ուկրաինայում տիրող իրադրության հարցում կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերում՝ վստահելով ուկրաինական քարոզչական ցանկացած պնդման՝ ամբողջությամբ անտեսելով Դոնեցկի, Լուգանսկի խաղաղ բնակիչների տառապանքները:
«Մենք Արեւմուտքի մեր գործընկերների հետ բոլոր շփումներում նրանց ուշադրությունն ենք հրավիրում այն փաստին, որ նման երկակի ստանդարտներն անընդունելի են»,- ասել է Լավրովը:
Բրիտանական Reuters գործակալությունից նախօրեին հայտնել են, որ ԱՄՆ Սենատը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ռազմական հանցագործ ճանաչելու բանաձեւ է ընդունել։
Սենատի դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Չակ Շումերը հայտարարել է, որ «Վլադիմիր Պուտինին չի հաջողվի խուսափել ուկրաինացի ժողովրդի դեմ գործած վայրագությունների համար պատասխանատվությունից»։