Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի հարցում փոխգործակցում է Ռուսաստանի հետ եւ ցանկանում է շարունակել երկխոսությունը: «Дождь»-ին այս մասին հայտնել է ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը:
«ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ռուսաստանը Մինսկի խմբի համանախագահներ են: Սա եւս մի ոլորտի օրինակ է, որտեղ Միացյալ Նահանգները համագործակցում է Ռուսաստանի կառավարության, եւ այս դեպքում` նաեւ Ֆրանսիայի կառավարության հետ, որպես Մինսկի խմբի համանախագահներ, եւ մենք ցանկանում ենք շարունակել մեր փոխգործակցությունն այս հարցերի շուրջ»,- ասել է Ջոն Սալիվանը: