Ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալության՝ ԱՄՆ-ը վերանայում է Չինաստանի հետ հարաբերությունները, նաեւ առեւտրի բնագավառում,- հայտարարել է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ջեն Փսակին:
«Ազգային անվտանգության թիմը, նախագահ Բայդենը, նորանշանակ պետքարտուղարն ուսումնասիրում են ազգային անվտանգության բոլոր օբյեկտների հանդեպ մեր մոտեցումները, նաեւ ՉԺՀ-ի հետ հարաբերությունները»,- ասել է Փսակին:
ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղարը չի պարզաբանել՝ արդյո՞ք ՉԺՀ-ի հետ առեւտրային համաձայնագրերն առաջվա պես ուժի մեջ են։ Նա պարզապես նշել է, թե ամեն ինչ վերանայվում է: