Ռուսաստանը ներկայացնող Անաստասիա Բաղիյանը Խանտի Մանսիյսկում ընթացող «Մենք միասին ենք. սպորտ» պարալիմպիկ խաղերում բիաթլոնային սպրինտի հաղթող է դարձել։ Անաստասիան հաղթել է B1-B3 (տեսողության խանգարումներ) կարգում։
Բաղիյանը 6 կմ տարածությունում ցույց է տվել 18 րոպե 2,35 վայրկյան արդյունք՝ թույլ տալով մեկ վրիպում: Երկրորդ տեղում է Վերա Խլիզովան (18.48, 97, մեկ վրիպում), երրորդը Եկատերինա Ռազումնայան է (19.00, 40, ոչ մի վրիպում): Բոլորը ՌԴ ազգային հավաքականից են։
6 կմ կարճ տարածությունում (սպրինտ) տղամարդկանց շարքում հաղթել է Ստանիսլավ Չոխլաեւը (15.48, 89, ոչ մի վրիպում), երկրորդ տեղում է Ալեքսանդր Արտեմովը (16.57,94, մեկ վրիպում), երրորդում՝ Օլեգ Պոնոմարյովը (17.19, 13, մեկ վրիպում): Բոլոր մարզիկները ՌԴ ազգային հավաքականի անդամ են։
«Մենք միասին ենք. սպորտ» խաղերում ներառված է 6 մարզաձեւ՝ դահուկավազք, բիաթլոն, քյոռլինգ, սնոուբորդ, լեռնային դահուկավազք, սլեջ-հոկեյ: Ռուս մարզիկներից բացի` խաղերին մասնակցում են նաեւ Հայաստանի, Բելառուսի, Տաջիկստանի եւ Ղազախստանի պարալիմպիկ հավաքականները: