ՄԱԿ-ի կայուն զարգացման լուծումներ գտնելու World Happiness Report ստորաբաժանման կազմած ամենամյա զեկույցի համաձայն՝ 2022-ին Ֆինլանդիան 5-րդ անգամ անընդմեջ գլխավորում է աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկը։
Հայաստանն, այդ զեկույցի համաձայն, 146 երկրների շարքում զբաղեցնում է 82-րդ հորիզոնականը։
Աշխարհի ամենաերջանիկ երկրների տասնյակում ներառվել են նաեւ Դանիան, Իսլանդիան, Շվեյցարիան, Նիդերլանդները, Լյուքսեմբուրգը, Շվեդիան, Նորվեգիան, Իսրայելը եւ Նոր Զելանդիան։ ԱՄՆ-ը ցուցակում զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը, Մեծ Բրիտանիան` 17-րդ, Ֆրանսիան` 20-րդ։
ՄԱԿ-ի ստորաբաժանումը World Happiness Report-ի զեկույցում ամեն տարի հաշվի է առնում երկրներում կյանքի միջին տեւողությունը, սոցիալական աջակցությունը, կոռուպցիայի մակարդակն ու այլ ցուցանիշներ: Երջանկության մասին համաշխարհային զեկույցն առաջին անգամ թողարկվել է 2012-ին։
Նախկին ԽՍՀՄ երկրներից լավագույն ցուցանիշներն ունեն Լիտվան եւ Էստոնիան, որոնք համապատասխանաբար 34–րդ եւ 36-րդ տեղերում են, Ղազախստանը՝ 40-րդ, Լատվիան՝ 42-րդ, Ուզբեկստանը՝ 53-րդ, Մոլդովան՝ 62-րդ, Ղրղզստանը՝ 64-րդ, Բելառուսը՝ 65-րդ, Թուրքմենստանը՝ 78-րդ, Ռուսաստանը՝ 80-րդ (2021-ին՝ 60-րդն էր), Տաջիկստանը՝ 83-րդ, Ադրբեջանը՝ 92-րդ, Ուկրաինան՝ 98-րդ, Վրաստանը՝ 105-րդ: Ամենադժբախտ երկրները համարվել են Աֆղանստանն ու Լիբանանը։