«Թրամփի օրոք ԱՄՆ արտաքին քաղաքականությունը կենտրոնացած էր մի քանի թեժ կետերի վրա, ինչպիսիք են Չինաստանը, Իրանը, Իսրայելը եւ Հյուսիսային Կորեան։ Հաճախ անտեսվում էին աշխարհի մնացած մասերը, օրինակ՝ Կովկասը»,-գրում է Eurasianet-ի մեկնաբան Ջոշուա Կուչերան։
«Երբ ԱՄՆ-ի մերձավոր գործընկեր Վրաստանը 2019-ին Ռուսաստանի հետ խնդիրներ ուներ, Վաշինգտոնն ակնհայտորեն բացակայում էր: Նույնն էր նաեւ 2020-ի վերջին հայերի եւ Ադրբեջանի միջեւ ծագած պատերազմի ժամանակ»։
Ըստ Eurasianet-ի մեկնաբանի՝ դա առավել ցայտուն երեւաց 2018-ին՝ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդական Ջոն Բոլթոնի Կովկասյան այցի ժամանակ, երբ նա ասաց հայերին, թե պետք է լուծել հակամարտությունը Ադրբեջանի հետ եւ միանալ Վաշինգտոնին՝ Իրանին մեկուսացնելու նպատակով: