Ռուս իրավապաշտպանների տվյալներով՝ անցած կիրակի տարբեր քաղաքներում Ալեքսեյ Նավալնու աջակցության համար բողոքի ցույցերի դուրս եկած մարդկանցից ավելի քան 5100 հոգի ձերբակալվել է:
Ըստ ռուսական «Էխո Մոսկվի» պարբերականի՝ ամենաշատը Մոսկվայում ձերբակալվածների թիվն է՝ մոտ 1700 ցուցարար, Սանկտ Պետերբուրգում՝ 1200: Ցուցարարներից ոմանց ոստիկանությունը գիշերով տեղափոխել է դատարան: Պետերբուրգում վարչական կալանքի է ենթարկվել ավելի քան 40 ցուցարար, նույնքան մարդ տուգանվել է:
Լրագրողների վկայությամբ՝ ուժայինները մահակով արնահոսության աստիճանի ուժեղ հարվածներ են հասցրել ցուցարաների գլխին, կիրառել էկեկտրաշոկեր:
Ի դեպ, ձերբակալված լրագրողների թիվն անցնում է հարյուրը:
Ոստիկանական տեղամասեր տեղափոխված որոշ ցուցարարներ տառապում են ասթմայով, շաքարախտով եւ խրոնիկական այլ հիվանդություններով։ Նրանք հնարավորություն չեն ունեցել օգտվելու համապատասխան դեղորայքից եւ բուժսպասարկումից:
«Էխո Մոսկվի» պարբերականի քաղաքանության բաժնի խմբագիր Կիրիլ Մարտինովը նշում է, թե իշխանություններն անկեղծորեն չեն հավատում, որ բողոքի ցույցի համար լուրջ պատճառների կան, եւ հենց այդ անհամարժեք արձագանքն էլ դրդել է, որ քաղաքականությամբ չզբաղվող վրդովված մարդիկ ընդգրկվեն քաղաքական գործընթացներում:
Կրեմլի գործողությունները դատապարտել է ԵՄ միջազգային հարցերով ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
Տես նաեւ՝ Նավալնիի պաշտպանության ակցիաներ