Հայաստանի շուրջ 270 բնակավայրում ներկայում նախադպրոցական հաստատություններ չկան, ապահովված չէ նաեւ համապատասխան կրթական ծառայության հասանելիությունը:
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ քիչ թվով երեխաներ ունեցող համայնքներում պետական դրամաշնորհով, մրցութային կարգով այլընտրանքային նախադպրոցական ծառայություններ կհիմնվեն։ Դրա համար 2021 թվականի պետական բյուջեում նախատեսված է 154 մլն դրամ:
Նպատակ կա մինչեւ 2023 թվականը նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների ընդգրկվածությունը հասցնելու առնվազն 70 տոկոսի: Այս պահանջը սահմանված է ՀՀ կառավարության ծրագրով։