Ուկրաինական երկաթուղու վարչության պետ Ալեքսանդր Կամիշինը հայտարարել է, որ Բելառուսի եւ Ուկրաինայի միջեւ երկաթուղային հաղորդակցություն այլեւս չկա:
Պաշտոնյան տեղեկացրել է, որ Բելառուսի տարածքում 23 օր մնացած չորս մեքենավարները հաջողությամբ Ուկրաինա են վերադարձել։ Նա բելառուս երկաթուղայիններին շնորհակալություն է հայտնել մարդկային վերաբերմունքի համար: