Բանաստեղծության միջազգային օրվա առթիվ մարտի 21-ին Շիրակի մարզային գրադարանը կազմակերպել է Արեւմտահայերեն բանաստեղծությունների առցանց փառատոն։ Միջոցառման հարթակը www.arevmtahayeren-shmg.am/ կայքն է, որը ստեղծվել է անցած տարի՝ սփյուռքի մեր հայրենակիցների գրական ստեղծագործությունները հանրահռչակելու նպատակով։
Փառատոնի մասնակցության հրավերն ընդունել են 15 երկրների 33 ինչպես անվանի, այնպես էլ առաջին ստեղծագործական քայլերն անող անհատներ։ Մասնակիցները հնարավորություն են ունեցել ներկայացնելու միայն 1 անտիպ կամ տպագրված ստեղծագործություն՝ առանց ժանրային եւ տարիքային սահմանափակման։
Մարզային գրադարանի տնօրեն Գեւորգ Ամիրյանն աում է՝ ոգեւորված են նման թվով ստեղծագործողների մասնակցությամբ։
«Միջոցառումը կամուրջ է դարձել աշխարհի տարբեր անկյուններում ապրող ու ստեղծագործող հայերի միջեւ։ Նրանք ոգեւրությամբ շփվում են, ճանաչում իրար, ծանոթանում միմյանց աշխատանքներին»։ Փառատոնի կազմակերպիչներին ուղղված քաջալերող խոսքերն առիթ են դարձել, որ միջոցառումը դառնա ամենամյա։
Կազմակերպիչներն ասում են՝ հաղթողներ չեն լինելու։ Մեկ շաբաթ անց կրկին առցանց հանդիպում կլինի, որտեղ բոլոր մասնակիցները մեկ հարթակում կամփոփեն փառատոնը, կպատրաստվեն հաջորդին։
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։