Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդած տեղեկությունների՝ Կարս նահանգում փետրվարի 1-ին մեկնարկում է Ադրբեջանի եւ Թուրքիայի զինված ուժերի համատեղ զորավարժությունը:
«Ձմեռ 2021. Ադրբեջանի եւ Թուրքիայի միացյալ զորքերի գումարտակային օպերատիվ խմբերի վարժանքներ» զորավարժությունը կտեւի 12 օր։ Նպատակը երկու զինված ուժերի միջեւ համագործակցությունը զարգացնելն է եւ մարտի դաշտում ձմեռային պայմաններում համատեղ գործողությունները համակարգելը։
Ըստ Թուրքիայի ՊՆ-ի՝ այն վերջերս իրականացված ամենախոշոր զորավարժություններից մեկն է լինելու: