ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուս–ուկրաինական բանակցություններում ռուսական կողմն ավելի շատ է պատրաստակամություն ցուցաբերում արագ եւ բովանդակային աշխատելու, քան ուկրաինական կողմի բանակցողները։
Ըտս Պեսկովի՝ այժմ ուկրաիանական կողմի դինամիկան չի համապատասխանում իրավիճակի պահանջներին։ Նա հավելել է, որ բանակցություններում առաջընթացի աստիճանը, հավանաբար, այնպիսին չէ, ինչպիսին կցանկանար, եւ ոչ էլ այնպիսին է, ինչ պահանջում է իրավիճակի զարգացման դինամիկան:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի կարծիքով հիմա բոլորը պետք է ազդեցություն գործեն Կիեւի վրա, որպեսզի այն ավելի ճկուն ու կառուցողական դառնա։
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը երախտագիտություն է հայտնել բոլոր այն երկրներին, որոնք հայտարարում են բանակցային գործընթացին աջակցելու իրենց ցանկության մասին: