ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտնել է, որ ռուսական ավիացիան անցած գիշեր խոցել է Ուկրաինայի 44 ռազմական օբյեկտ` ներառյալ 4 հրամանատարական կետ, 6 «Բուկ Մ-1» համալիր, 4 սպառազինության պահեստ։
Ռուսական ԶՈՒ-ն լիակատար վերահսկողության տակ է վերցրել Սլադկոյե բնակավայրը, ներկայումս ոչնչացվում են «Դոնբաս» գումարտակի ազգայնականների մասնատված խմբերը:
Մարտի 21-ի գիշերը բարձր ճշգրտությամբ թեւավոր հրթիռներով հարված է հասցվել օտարերկրյա վարձկանների եւ ուկրաինացի ազգայնականների պատրաստման կենտրոնին Ռովենի մարզի Նովայա Լյուբոմիրկա համազորային հրաձգարանին: Գեներալը նշել է, որ ոչնչացվել են ավելի քան 80 վարձկաններ ու ազգայնականներ։
Ըստ գեներալի՝ հատուկ գործողության սկզբից ի վեր ոչնչացվել են 216 անօդաչու թռչող սարքեր, 180 զենիթային հրթիռային համալիրներ, 1506 տանկ եւ այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 152 կայանքներ, դաշտային հրետանու 592 զենք եւ ականանետ, հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկայի 1284 միավոր:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալներով ռուսական զինուժը կորցրել է մոտ 14700 զինվորական, հրթիռային համակարգի համազարկային կրակի 74 միավոր, 476 տանկ, 21 ԱԹՍ, 44 միավոր ՀՕՊ համակարգ, 230 հրետանային համակարգ, 118 ուղղաթիռ, 96 ռազմական ինքնաթիռ եւ այլն:
ՌԴ ԶՈՒ Բարձրագույն հրամանատարական կազմից, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի տվյալներով ուկրաինական ուժերը ոչնչացրել են ՌԴ ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգի 8-րդ համազորային բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Անդրեյ Մորդիչեւին, գեներալ-մայորներ Մոհամեդ Տուշաեւին, Վիտալի Գերասիմովին եւ Անդրեյ Կոլեսնիկովին ինչպես նաեւ 6 գնդապետնի: