«Այսօրվա մեր կրթության եւ գիտության վիճակը պատրաստ չէ աշխարհում, այդ թվում եւ տարածաշրջանում եղած մարտահրավերներին դիմակայելու: Բայց նախադրյալներ միշտ կան»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրուցելիս ասել է Բարձրագույն որակավորման կոմիտեի նախկին նախագահ Սմբատ Գոգյանը։
Անդրադառնալով ԿԳՄՍ նախարարի փոփոխությանը՝ Գոգյանն ասել է. «Երբ Արայիկ Հարությունյանը դուրս եկավ իր պաշտոնից, այդ ժամանակ ասացի, որ այդ փոփոխությունը, կարծում եմ, տեղին չէ, մեր երկրի մարտահրավերների մեջ չի մտնում ԿԳՄՍ նախարարին փոխելը: Մենք ունենք ավելի խորը խնդիրներ: Մենք պետք է գրենք այն խնդիրները, որ ունենք, եւ դրա հիման վրա նշանակենք նախարար, որը կկարողանա այդ խնդիրները առաջ տանել»։
Նա կարծիք է հայտնել, որ կառավարությունում, ցավոք, հստակ պատկերացում չկա, թե կրթությունից ու գիտությունից ի՞նչ ենք ուզում։