Pfizer տեսակի պատվաստանյութի առաջին չափաբաժինները Վրաստան կհասնեն փետրվարի վերջին, իսկ երկրորդ՝ AstraZeneca տեսակի պատվաստանյութը հասանելի կլինի մարտ ամսից։
Փետրվարին սպասվող պատվաստանյութը մոտ 30000 չափաբաժին է լինելու։ Մեկ անձին հարկավոր է երկու չափաբաժին: Փաստորեն, փետրվար ամսին Վրաստանը կունենա ընդամենը 15000 մարդու պատվաստելու հնարավորություն:
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան նշել է, որ առաջինը երկիր կհասնի Pfizer տեսակի պատվաստանյութը, ինչի համար նա շնորհակալություն է հայտնել ԱՀԿ-ի ղեկավարին։
«Շնորհակալություն մեր երկրի եւ անձամբ ընկերոջս՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսին Վրաստանին ցուցաբերած աննախադեպ աջակցության համար», — ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Գիորգի Գախարիան:
Համաձայն ազգային ծրագրի՝ պատվաստանյութը ստանալուն պես առաջին հերթին կսկսվի բժշկական անձնակազմի պատվաստումը: