«Ռուսաստանի պաշտոնյաներն ու պետական լրատվամիջոցներն արդեն զբաղված են Ալեքսեյ Նավալնիին որպես արեւմտյան խամաճիկ ներկայացնելով, թեեւ նա միշտ զգուշորեն հեռու է մնացել օտար կառավարություններից»,-գրում է The Guardian բրիտանական պարբերականը։
Ըստ The Guardian-ի՝ Պուտինի իրական խնդիրը ոչ թե բանտարկված հակառակորդն է, այլ ռուս ժողովուրդը, որի դժգոհությունը Նավալնին օգտագործում է:
«Պուտինի վարկանիշային ցուցանիշը կարծես դեռ բարձր է, բայց շատ ցածր է երբեմնի գագաթնակետից: Բողոքների հիմքում ընկած են հիասթափությունները, ցածր կենսամակարդակը եւ տնտեսական աղետալի վիճակը, ինչը վատթարանում է նավթի նվազած գների եւ համաճարակի պատճառով, ինչպես նաեւ դժգոհությունը կոռուպցիայի եւ այլ քաղաքական չարաշահումների դեմ»: