Ուկրաինական պատվիրակության անդամ, Ուկրաինայի իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան հայտարարել է, որ ռուս-ուկրաինական բանակցությունների հինգերորդ փուլը մարտի 21-ին տեւել է մեկուկես ժամ, որից հետո քննարկումը շարունակվել է աշխատանքային խմբերի ձեւաչափով։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների հանդիպման մասին դեռ վաղ է խոսել, քանի որ ռուս-ուկրաինական բանակցություններում դեռեւս պայմանավորվածություններ չկան։
Պեսկովը նաեւ նշել է, որ Ուկրաինայի հետ բանակցությունների ժամանակաշրջանում հրադադարի վերականգնման հարցը չի քննարկվում, որովհետեւ ազգայնականները դադարներն օգտագործում են վերախմբավորվելու համար։
Ավելի վաղ ՌԴ-ի նկատմամբ նույն մեղադրանքով հանդես են եկել Արեւմուտքն ու պաշտոնական Կիեւը՝ հայտարարելով, որ Մոսկվան մարդասիրական միջանցքների կիրառման ընթացքում լռության ժամերն օգտագործում է Ուկրաինայում սեփական ուժերի վերախմբավորման համար: