ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի քաղաքացիների՝ ՌԴ մուտքի համար գործարկված «Ճամփորդում եմ առանց COVID-19» ծրագրում ներառվել են թեստավորման նոր լաբորատորիաներ:
Փետրվարի 1-ի ժամը 17:00-ի դրությամբ արդեն ծրագրում ընդգրկվել են վճարովի ծառայություն մատուցող վեց՝ «Ցիտո», «Նորմեդ», «Աստղիկ» բժշկական կենտրոնների, «Նատալի Ֆարմ» ՍՊԸ-ի, «ԲԻՈՄԵԴ», «ՊՐՈՄ-ՏԵՍՏ», «ԷԿՈՍԵՆՍ» ախտորոշման կենտրոնների լաբորատորիաները։
Եւս երեք լաբորատորիա հարթակում ընդգրկվելու համար անցել է գնահատման փուլը:
Ավելի վաղ լուր էր տարածվել, որ «Զվարթնոց» օդանավակայանից մի խումբ քաղաքացիներ չէին կարողացել մեկնել ՌԴ, քանի որ կորոնավիրուսային թեստը հանձնել էին «Ճամփորդում եմ առանց covid 19-ի» ծրագրում չընդգրկված լաբորատորիայում: «Արմենիա» ավիաընկերությունն անվճար փոխել էր նրանց տոմսերը։