ՀՀ պետռեգիստրից հայտնել են, որ 2022-ի փետրվարի 24-ից մինչեւ մարտի 17-ը ՌԴ-ի, Ուկրաինայի եւ Բելառուսի ավելի քան 1400 քաղաքացի է գրանցվել ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում։
«Սպուտնիկ Արմենիա»-ի տվյալներով` նույն ժամանակահատվածում ՌԴ-ի, Ուկրաինայի եւ Բելառուսի քաղաքացիների եւ իրավաբանական անձանց մասնակցությամբ գրանցվել է 224 իրավաբանական անձ։ Նույն ժամանակահատվածում վերոնշյալ երկրների 821 քաղաքացի ՀՀ-ում հաշվառվել է որպես անհատ ձեռնարկատեր։
Ռուսաստանի եւ Բելառուսի նկատմամբ Արեւմուտքի սահմանած պատժամիջոցների պայմաններում այդ երկրներում գործունեությունը դադարեցրած ընկերություններից շատերն ու անհատ ձեռնարկատերերը Հայաստանն ընտրել են որպես բիզնես վարելու ամենանպաստավոր վայր։