Ըստ շվեդական «Nyheter24» գործակալության՝ Դեյվիդ Դուխովնին, Էմմա Ուոթսոնը, Ջեյմս Ֆրանկոն, Լուպիտա Նիոնգոն, Նատալի Պորտմանը եւ Էդուարդ Նորթոնը նույն ակումբի անդամ են. նրանց դասում են աշխարհի ամենախորագիտակ կիոնաստղերի շարքում:
Նատալի Պորտմանի ինտելեկտի գորակիցը (IQ) 140 է, եւ նա ժամանակին ջանադրաբար գիտելիքներ է կուտակել: Դերասանուհին ավարտել է Հարվարդի համալսարանի հոգեբանության ֆակուլտետը, նրա հետազոտությունները քանիցս հրապարակվել են գիտական պարբերականներում: Կինոաստղը հիանալի տիրապետում է անգլերենին, ճապոներենին, իսպաներենին, ֆրանսերենին եւ եբրայերենին:
Ջեյմս Ֆրանկոն Կալիֆոռնիայի համալսարանում ստացել է անգլերենի բակալավրի, իսկ Կոլումբիայի համալսարանում՝ մագիստրոսի աստիճաններ: Դրանից բացի նա Նյու Յորքի համալսարանում կինոարտադրություն է ուսումնասիրել, իսկ Ուորեն Ուլիսոնի քոլեջում՝ պոեզիա: Մտադիր է նաեւ անգլերենի մագիստրոսի աստիճան սստանալ Յեյլի համալսարանում:
Քենիամեքսիակական ծագմամբ ամերիկյան օսկարակիր դերասանուհի Լուպիտա Նիոնգոն Հեմփշիրի քոլեջում ստացել է կինոյի բակալավրի, իսկ Յեյլի համալսարանում՝ արվեստի եւ դրամայի մագիստրոսի աստիճաններ:
Մերիլ Սթիիփը մագիստրոսի աստիճան է ստացել Յեյլի համալսարանում:
Բրիտանացի կատակերգու դերասան Ռոուսեն Աթքինսոնը, որը լայն հանրությանը ծանոթ է որպես միստր Բին, ավարտել է Օքսֆորդի համալսարանի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը:
Մաիմ Բյալիկը («Մեծ պայթյունի տեսությունը») նեյրոկենսաբանության դոկտորի եւ եբրայերենի բակալավրի աստիճան է ստացել Կոլումբիայի համալսարանում:
Հիլ Հարփերը, որը հայտնի է «C.S.I. Հանցանքի վայրը՝ Նյու Յորք» սերիալում դոկտոր Շելդոն Հուքսի դերով, ավարտել է Բաղեղի լիգայի (ամերիկյան մասնավոր ութ համալսարանների միավորման) երեք բուհ՝ Բրաունի (Ռոդ Այլենդ նահանգ) եւ Հարվարդի (Քեմբրիջ քաղաք) համալսարաններն ու Ջոն Քենեդու անվան պետական կառավարման իսնտիտուտը:
Բրիտանուհի կինոաստղ Քեյթ Բեքինսեյլը Օքսֆորդի համալսարանում ուսումնասիրել է ռուս գրականություն եւ ֆրանսերեն:
Էդուարդ Նորթոնը Յեյլի համալսարանում պատմության բակալավրի աստիճան է ստացել: Հիանալի տիրապետում է ճապոներենին, երկար ժամանակ աշխատել է Ճապոնիայում՝ իր ազգականի հիմնած ընկերությունում:
Էմմա Ուոթսոնը Բրաունի համալսարանի անգլիական գրականության մագիստրոսի աստիճան ունի:
Դեյվիդ Դուխովնին ավարտել է Փրինսթոնի համալսարանը, մտադիր էր Յեյլի համալսարանում «աբսուրդի թատրոնի» հիմնադիրներից մեկի՝ իռլանդացի գրող, Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Սեմյուել Բեքեթի ստեղծագործությանը նվիրված դոկտորական պաշտպանել, սակայն այդպես էլ անավարտ է թողել: «Մայրս մինչեւ օրս բարկանում է, որ դոկտորականս ավարտին չհասցրի»,– մի առիթով խոստովանել է նա: