Ուկրաինայի Գերագույն ռադայի Մարդու իրավունքների խորհրդի լիազոր ներկայացուցիչ Լյուդմիլա Դենիսովան հայտարարել է, որ մարտի 22-ի առավոտվա դրությամբ Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման հետեւանքով երկրում զոհվել է 117 երեխա, եւս 155-ը ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Մասնավորապես Կիեւի շրջանում, «Ուկրաինսկայա պրավդա»-ի տվյալներով, զոհվել է 58, Խարկովում՝ 40, Չեռնիգովում՝ 31, Դոնեցկում՝ 30, Միխայլովսկում՝ 24, Կիեւում՝ 16, Խերսոնում՝ 15, Սումի շրջանում՝ 14 երեխա։
Տվյալները հաստատել են նաեւ Ուկրաինայի գլխավոր դատախազությունում։
Դենիսովան հավելել է, որ զոհվածների ու վիրավորների ճշգրիտ թիվը դժվար է սահմանել ակտիվ ռազմական գործողությունների պատճառով։