Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի հետ պատերազմին վերջ տալու համար խաղաղ բանակցություններում համաձայնեցված ցանկացած հավանական գործարք կներկայացվի ուկրաինացի ժողովրդին հանրաքվեի միջոցով։
«Ես պատրաստ եմ անելու այն, ինչ անհրաժեշտ է, եթե մեր ժողովուրդը աջակցի իմ որոշումներին»,- ավելացրել է Զելենսկին՝ վերահաստատելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ցանկացած ձեւաչափով հանդիպելու անհրաժեշտությունը հանուն ռազմական գործողություների դադարեցման։
«Ըստ իս՝ առանց այս հանդիպման անհնար է լիովին հասկանալ՝ ինչի դիմաց նրանք կհամաձայնեն դադարեցնել պատերազմը»,- ասել է Զելենսկին։