Վլադիմիր Զելենսկու աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը BBC-ին տված հարցազրույցում հայտնել է, որ Ուկրաինայի եւ ՌԴ նախագահների հանդիպումը առանցքային նշանակություն ունի խաղաղության հաստատման տեսանկյունից, եւ հարկավոր է փոխզիջումային լուծումներ գտնել։
«Երբ նախնական փաստաթղթեր մշակվեն, դրանք կփոխանցվեն նախագահներին։ Այնուհետեւ հնարավոր կլինի խոսել նրանց հանդիպման մասին»,- հստակեցրել է պաշտոնյան։
Նա նշել է, որ Զելենսկին հստակ արտահայտել է իր դիրքորոշումը ամենակարեւոր կետերի՝ տարածքային ամբողջականության եւ անվտանգության հիմնարար երաշխիքների վերաբերյալ:
Պոլոլյակը հավելել է, որ բանակցությունների կառուցվածքը բարդ է։ Հիմնական պատվիրակություններից բացի՝ կան բանակցային խմբեր, որոնք աշխատում են տարբեր ձեւաչափերով։ Ներգրավված են նաեւ երկու երկրների ղեկավարների խորհրդականները։ Նա ընդգծել է, որ պատվիրակությունները պայմանավորվել են չքննարկել «խաղաղության փաստաթուղթը», քանի դեռ հրապարակման ենթակա փոխզիջումային դիրքորոշումներ չեն մշակվել։
«Ինչ վերաբերում է ռուսական կողմի դիրքորոշմանը, նրանք կարող են հայտարարել ինչ ուզում են։ Ուկրաինան զիջումների չի գնում, քանի որ խոսքը մեր ազատության մասին է»,- եզրափակել է Միխայիլ Պոդոլյակը։