Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը հայտարարել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները մտադիր չէ փակելու իր դեսպանությունը Մոսկվայում։
Ավելի վաղ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն ասել էր, որ Մոսկվան շահագրգռված չէ փակելու Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ դիվանագիտական առաքելությունները: Ըստ Ռյաբկովի՝ ներկա իրավիճակում հաղորդակցության այդ խողովակներն անչափ կարեւոր են: