Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը հայտարարել է մրցույթ, որը հետազոտական կենտրոններին եւ կարծիք ձեւավորողներին քաղաքականության մշակման եւ/կամ անկախ հետազոտության անցկացման լավագույն առաջարկի համար 12 ամսում մինչեւ 20 հազար ԱՄՆ դոլար ֆինանսավորում ստանալու հնարավորություն է ընձեռում։
Դեսպանությունը հավելել է, որ կդիտարկվեն նաեւ անկախ հետազոտությունների առաջարկներ, որոնք առնչվում են քաղաքականության եւ ռազմավարության այնպիսի ուղղությունների հետ, ինչպիսիք են թափանցիկ եւ հաշվետու կառավարումը, անկախ, բազմազան եւ բազմակարծիք լրատվական դաշտը, ձեռներեցությունը եւ ներդրումները, մարդու իրավունքները, քաղաքացիական կրթությունը, երիտասարդների ներգրավումը եւ այլն։ Հայտերը կընդունվեն մինչեւ ապրիլի 14-ը։