ԵՄ արտաքին հարցերով գլխավոր խոսնակ Պիտեր Ստանոն թվիթերյան գրառման մեջ նշել է, որ Եվրոպական միությունը մտահոգված է Ստեփանակերտի գազամատակարարման հերթական ընդհատումներով։
«Շտապ անհրաժեշտ է վերականգնել տուժած տեղական բնակչությանը գազի մատակարարումները: ԵՄ-ն հորդորել է կարգավորող մարմիններին թույլ տալ դա, հատկապես ներկայիս ծանր եղանակային պայմաններում»,– գրել է Ստանոն։