Ամերիկյան Bloomberg գործակալությունը հայտնել է, որ Եվրամիությունը հավանություն է տվել Ուկրաինայի հետ համաձայնագրին, որը թույլ կտա Կիեւին գաղտնի տվյալներ, այդ թվում՝ արբանյակային լուսանկարներ տրամադրել։
Համաձայնագիրը կնքվում է նախնական մեկ տարով՝ երկարաձգելու հնարավորությամբ: Գործակալությունը հայտնել է, որ ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները համաձայնության մասին տեղեկացվել են երեկ անցկացված հանդիպման ընթացքում:
Ավելի վաղ եվրոպական դիվանագիտության ղեկավարը հայտարարել էր, որ Եվրամիությունը դիմել է Մադրիդի իր արբանյակային կենտրոնին՝ խնդրելով Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրել ռուսական զորքերի տեղաշարժի մասին:
Ավելի վաղ ԵՄ-ն Ուկրաինային 500 միլիոն եվրոյի համատեղ ռազմական օգնություն է տրամադրել՝ ներառյալ վառելիքի ու պաշտպանական սպառազինության մատակարարումները: