Լեհաստանի հատուկ ծառայությունների համակարգող, նախարարի մամուլի քարտուղար Ստանիսլավ Ժարինը հայտնել է, որ Լեհաստանի ներքին անվտանգության գործակալությունը (ABW) լրտեսության մեջ կասկածվող 45 ռուս դիվանագետների ցանկ է պատրաստել եւ պահանջել արտաքսել նրանց:
Ստանիսլավ Ժարինը նշել է, որ դրանք մարդիկ են, որոնք աշխատում են դիվանագիտական կարգավիճակի շրջանակում, բայց փաստացի հետախուզական գործունեություն են ծավալում Լեհաստանի դեմ։
«ԱԳՆ-ին փոխանցված ցանկում ընդգրկվածները ռուսական հատուկ ծառայությունների աշխատակիցներ են կամ նրանց հետ համագործակցող անձինք»,- ասել է Ժարինը։
Նախարարը պարզաբանել է, որ ներքին անվտանգության գործակալության ղեկավարն, այդ ցանկը Լեհաստանի ԱԳՆ-ին փոխանցելով, միաժամանակ առաջարկել է շտապ արտաքսել նրանց Լեհաստանի տարածքից։
Միաժամանակ Ժարինը ենթադրել է, որ Լեհաստանից Ռուսաստանի դեսպանին արտաքսելու մասին խոսք չկա՝ հավելելով, որ ինքը նման տվյալներ չունի: