ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մարտի 24-ին Մոսկվայում կհանդիպի Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Պետեր Մաուրերի հետ:
Կողմերը կքննարկեն Ուկրաինայի, Դոնբասի եւ Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրադրությունը։
Մաուրերը նախորդ շաբաթ Կիեւում էր, որից հետո մեկնել է Մոսկվա՝ ռուսական կողմի հետ մարդասիրական իրավիճակի քննարկումը շարունակելու։
«Բանակցությունների օրակարգում են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքները, ինչպես նաեւ իրավիճակը Սիրիայում»,- հայտնել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից: