«Ռոսավիացիա»-ի հաղորդման համաձայն ՌԴ հարավային եւ կենտրոնական օդանավակայաններ թռիչքների՝ փետրվարի 24-ից սահմանված ժամանակավոր սահմանափակման ռեժիմը մինչեւ ապրիլի 1-ը երկարաձգվել է:
«Երկարաձգվել է Անապա, Բելգորոդ, Բրյանսկ, Վորոնեժ, Գելենջիկ, Կրասնոդար, Կուրսկ, Լիպեցկ, Դոնի Ռոստով, Սիմֆերոպոլ եւ Էլիստա ռուսական օդանավակայաններ թռիչքների ժամանակավոր սահմանափակման ռեժիմը»,–ասված է հաղորդագրության մեջ:
«Ռոսավիացիան» ռուսական ավիաընկերություններին առաջարկում է որպես այլընտրանքային երթուղիներ օգտագործել Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի եւ Մոսկվայի օդանավակայանները։
Ժամանակավորապես դադարեցվել է Ռոստովի (Պլատով), Կրասնոդարի (Պաշկովսկի), Անապայի (Վիտյազեւո), Գելենջիկի, Էլիստայի, Ստավրոպոլի, Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Վորոնեժի եւ Սիմֆերոպոլի օդանավակայանների աշխատանքը:
Ռուսաստանի մյուս օդանավակայանները, այդ թվում ՝ միջազգային, աշխատում են սովորական ռեժիմով։