ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտնել է, որ Միացյալ Նահանգները մարտի 24–ին կներկայացնի ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը, որում նրանք կներառեն ինչպես մասնավոր անձանց, այնպես էլ տարբեր կառույցների։
«Պատժամիջոցների փաթեթը վերաբերում է ինչպես քաղաքական գործիչներին, այնպես էլ օլիգարխներին»,- ասել է նա լրագրողներին:
Սալիվանն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղեկցում է Եվրոպա իր ուղեւորության ընթացքում՝ ԵՄ ղեկավարության եւ «Մեծ յոթնյակի» գործընկերների հետ Ուկրաինայի իրադարձությունները քննարկելու համար: